Ծննդաբերության նախապատրաստումը և ուրախ սպասումը
Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:
Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը-դրանք բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կիննամբողջությամբ <<բացահայտվումէ>> փորձարկելովայդպրոցեսներնիրվրա:
Հաճախկրծքովկերակրումըբազմաթիվհարցերէառաջացնումերիտասարդմայրերիմոտ: Փորձենքպարզաբանելայդամենըմիասին:
Երեխայի ճիշտ զարգացման և աճի համար շատ օգտակար է և անփոխարինելի է կրծքով կամ բնական կերակրելը: Լակտացիայի ամբողջ շրջանում կերակրող մայրը պետք է բոլոր օրենքներին հետևի:
Վիտամինները կրծքով կերակրման ժամանակ
Ինչպես ապահովել երեխային բավարար չափի կաթ
Ինչպես երիտասարդ մայրը կարող է վստահ լինել, որ իր կաթը պարունակում է անհրաժեխտ քանակությամբ օգտակար նյութեր ևն վիտամիններ: Ինչպես ամրապնդել և պահպանել նրա օրգանիզմը: Մենք ունենք այս հարցերի պատասխանները:
Կրծքով կերակրման հիմնական կանոնները:
Հղիությունը- սպասումների և հուզմունքների ժամանակահատված է ցանկացած կնոջ համար: ինչպես կանցնի ծննդաբերությունը, արդյոք ամեն ինչ լավ է երեխայի հետ, ինչպես կերակրել կրծքով՝ սրանք ապագա մայրերի հիմնական անհանգստություններն են:
Արդեն ծննդաբերությունը ետևում է, մայրչը երջանիկ է, որ ամեն ինչ անցել է բարեհաջող: Այդ պահից պետք է սկսել կրծքով կերակրումը: Երեխայի վաղ մոտեցումը՝ ծննդաբերությունից 2 ժամ հետո հանդիսանում է երեխայի առողջության գրավականը և կրծքով կերակրման ճիշտ սկիզբը:
Խնամեք ձեր պտուկները հատուկ քսուքների միջոցով: Դրանք պետք չէ լվանալ,ինչպես նաև մերսեք կուրծքը շրջանաձև շարժումներով, հիմքից դեպի պտուկները:
Երեհայի կըանքի առաջին օրերից մի կերակրեք նրան շշից(միայն այն դեպքում, եթե դա խորհուրդ է տվել բժիշկը) և մի օգտագործեք ռետինե ծծակ, քանի որ դա կարող է հանգեցնել անբավարար կաթի արտադրության և երեխայի մոտ ձևավորել ծծակի ոչ ճիշտ բռնման:
Լակտացիայի խթանման համար հարկավոր է հաճախակի երեխային մոտեցնել կրծքին: Ինչպես անև մասնագետները խորհուրդ են տալիս համատեղ քուն, որը թույլ կտա սահմանել ավելի սերտ կապ երեխայի հետ և լավացնել կերակրումը:
Շատ օգտակար կարող է լինել առանձնահուկ տեղի ընտրությունը տանը կրծքով կերակրելու համար: Դա կարող է լինել մահճակալի կամբազմոցի անկյունը, շրջապատված փափուկ բարձերով, որտեղ կինը կարող է առանձնանալ և կերակրել երեխային:
Բացի այս ամնեից անհրաժեշտ է կերակրող մորն ապահովել վիտամիններով և այլ օգտակար նյութերով: Կինը պետք է ուտի 2-ի փոխարեն, բայց ոչ քանակապես, այլ որակապես: Թարմ մրգերը, բանջարեղենը, կաթնաթթվային մթերքները, կաթնաշոռը, ոչ ճարպային միսը, ձուկն անպայման պետք է լինեն նրա օրակարգում:
Ինչպիսի վիտամիններ են անհրաժեշտ:
Ցանկացած կերակրող մայր գիտի, որ իր ռացիոնը պետք է լինի բազմազան և պետք է պարունակի անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Այդ իսկ պատճառով, շատ մայրեր անհանգստանում են իրենց կաթի բաղադրության համար, արդյոք ապահովում են երեխային անհրաճեշտ սնունդը:
Իհարկե կերակրող կնոջն անհրաժեշտ են վիտամիններ:
Վիտամին C- այն անհրաժեշտ է շարակցական հյուսվածքի ձևավորման համար, ինչպես նաև բարձրացնում է օրգանիզմի կարողությունը պայքարել բորբոքումների և ինֆեկցիաների դեմ:
Վիտամին B 2(ռիբոֆլավին) ապահովում է վահանձև գեղձի աշխատանքը, որը պատասխանատու է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռության համար:
Վիտամին B3 և PP-ն լավացնում են արյունատար անոթների աշխատանքը:
Վիտամին B9 (ֆոլաթթու)- անհրաժեշտ է ներքին օրգանների ձևավորման համար:
Վիտամին A, D –անհրաժեշտ են երեխայի ճիշտ աճի ևմոր առողջության համար: Վիտամին A անհրաշեշտ է տեսողությանը, D-ն օգնում է յուրացնել կալցիումը և ֆոսֆորը:
Մակրոէլեմենտներ: Երկաթը պատասխանատու է արյան կազմի համար: Երկաթի անբավարար քանակը կարող է բերել անեմիայի , որը կարող է ուշացնել երեխայի զարգացումը:
Յոդ- անհրաժեշտ է վահանաձև գեղձի գործունեության համար, ինչպես նաև նորածնի գլխուղեղի զարգացման համար:
Ցինկ- նվազեցնում է մաշկային ցանի հավանականությունը և ապահովում է երեխայի նորմալ քաշը:
Կալցիում- շատ կարևոր է մոր և երեխայի համար, անհրաժեշտ է ոտքերի և ատամների զարգացման համար: Եթե լինի այս միկրոէլեմենտի անբավարարություն, ապա կրծքով կերակրման դեպքում, այն կսկսի լվացվել մայրական օրգանիզմից և երիտասարդ մայրիկի մազերի, եղունգների ու ատամների վիճակը կվտանգվի:
Վիտամինների պակյասություն՝ հիպոգալակտիա:
Ցավոք այնպիսի գործոններն, ինչպիսիք են օգտակար նյութերի և վիտամինների անբավարարությունը կերակրող մայրիկի ռացիունում, ինչպես նաև հոգնախությունը, դեպրեսիան,նյարդային լարվածությունը, կարող են բերել հիպոգալակտիայի՝ կրծքի կաթի քանակության նվազման:
Այս հիվանդության զարգացման հատուկ ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ծննդաբերում են կեսարյան հատման միջոցով: Վաղաժամ ծննդաբերությունն ու մի քանի այլ գործոններ նույնպես մեծացնում են հիպոգալակտիայի ռիսկը:
Եթե ձերմոտ նվազել է կաթի քանակությունը կամայն ընդհանրապես չկա, պետք է դիմել մասնագետի, որը կդնի ախտորոշում և կնշանակի բուժում: Որպես ակնոն կաթնարտադրության անբավարարության դեքումկնոջը նշանակում են կոմպլեքս բուժում, որը կրծքով կերակրման հիմնական կանոնների պահպանությունն է և որևէ հատուկ պրեպարատի նշանակումը:
Կաթնարտադրության խթանման համար ամենից հաճախ խորհուրդ տրվող պրեպարատներից է Ապիլակ Գրինդեքսը, մեղվամոր կաթիկի հումքից պատրաստված:
Մեղվամոր կաթիկը հանդիսանում է լրացուցիչ աղբյուր մի շարք վիտամինների(A, B1, B2, B3, B5, B6, B8, B12, C, D, E, K), մակրո- և միկրոէլեմենտների Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi և այլն, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութերի (այդ թվում երկարակեցության հորմոնի), որոնք անհրաժեշտ են կերակրող մայրիկի և երեխայի համար:
Լիարժեք բնական կերակրումն անհրաժեշտ է երեխայի առողջ սնուցման և զարգացման համար: Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, կերակրման հիմնական կանոնների պահպանումն ու հանգստությունը կօգնեն յուրաքանչյուր կերակրող մայրիկի կարգավորել կաթնարտադրությունը, հարստացնել սեփական օրգանիզմը և կրծքի կաթը անհրաժեշտ նյութերով: