Armenia
<<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո <<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո

Ծննդաբերության նախապատրաստումը և ուրախ սպասումը

           Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

մանրամասն
Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը

Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը-դրանք բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կիննամբողջությամբ  <<բացահայտվումէ>> փորձարկելովայդպրոցեսներնիրվրա:
             Հաճախկրծքովկերակրումըբազմաթիվհարցերէառաջացնումերիտասարդմայրերիմոտ: Փորձենքպարզաբանելայդամենըմիասին:

մանրամասն
Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ

Երեխայի ճիշտ զարգացման և աճի համար շատ օգտակար է և անփոխարինելի է կրծքով կամ բնական կերակրելը: Լակտացիայի ամբողջ շրջանում կերակրող մայրը պետք է բոլոր օրենքներին հետևի:

մանրամասն

Վիտամինները կրծքով կերակրման ժամանակ

Կրծքի կաթը ունի կատարյալ կազմ և բնական սնուցում է երեխայի համար: Բրաունի համալսարանի գիտնականները ապացուցել են, որ երեխաները, որոնց կերակրել են կրծքով, ցույց են տվել ուղեղի զարգացման ավելի լավ արդյունքներ, համեմատած երեխաների, ովքեր ստացել են արհեստական և խառը կերակրում:

Ինչպես ապահովել երեխային բավարար չափի կաթ

 

Ինչպես երիտասարդ մայրը կարող է վստահ լինել, որ իր կաթը պարունակում է անհրաժեխտ քանակությամբ օգտակար նյութեր ևն վիտամիններ: Ինչպես ամրապնդել և պահպանել նրա օրգանիզմը: Մենք ունենք այս հարցերի պատասխանները:

 

Կրծքով կերակրման հիմնական կանոնները:

Հղիությունը- սպասումների և հուզմունքների ժամանակահատված է ցանկացած կնոջ համար: ինչպես կանցնի ծննդաբերությունը, արդյոք ամեն ինչ լավ է երեխայի հետ, ինչպես կերակրել կրծքով՝ սրանք ապագա մայրերի հիմնական անհանգստություններն են:

            Արդեն ծննդաբերությունը ետևում է, մայրչը երջանիկ է, որ ամեն ինչ անցել է բարեհաջող: Այդ պահից պետք է սկսել կրծքով կերակրումը: Երեխայի վաղ մոտեցումը՝ ծննդաբերությունից 2 ժամ հետո հանդիսանում է երեխայի առողջության գրավականը և կրծքով կերակրման ճիշտ սկիզբը:

            Խնամեք ձեր պտուկները հատուկ քսուքների միջոցով: Դրանք պետք չէ լվանալ,ինչպես նաև մերսեք կուրծքը շրջանաձև շարժումներով, հիմքից դեպի պտուկները:

            Երեհայի կըանքի առաջին օրերից մի կերակրեք նրան շշից(միայն այն դեպքում, եթե դա խորհուրդ է տվել բժիշկը) և մի օգտագործեք ռետինե ծծակ, քանի որ դա կարող է հանգեցնել անբավարար կաթի արտադրության և երեխայի  մոտ ձևավորել ծծակի ոչ ճիշտ բռնման:

             Լակտացիայի խթանման համար հարկավոր է հաճախակի երեխային մոտեցնել կրծքին: Ինչպես անև մասնագետները խորհուրդ են տալիս համատեղ քուն, որը թույլ կտա սահմանել ավելի սերտ կապ երեխայի հետ և լավացնել կերակրումը:

            Շատ օգտակար կարող է լինել առանձնահուկ տեղի ընտրությունը տանը կրծքով կերակրելու համար: Դա կարող է լինել մահճակալի կամբազմոցի անկյունը, շրջապատված փափուկ բարձերով, որտեղ կինը կարող է առանձնանալ և կերակրել երեխային:

            Բացի այս ամնեից անհրաժեշտ է կերակրող մորն ապահովել վիտամիններով և այլ օգտակար նյութերով: Կինը պետք է ուտի 2-ի փոխարեն, բայց ոչ քանակապես, այլ որակապես: Թարմ մրգերը, բանջարեղենը, կաթնաթթվային մթերքները, կաթնաշոռը, ոչ ճարպային միսը, ձուկն անպայման պետք է լինեն նրա օրակարգում:

 

Ինչպիսի վիտամիններ են անհրաժեշտ:

Ցանկացած կերակրող մայր գիտի, որ իր ռացիոնը պետք է լինի բազմազան և պետք է պարունակի անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և միկրոէլեմենտներ: Այդ իսկ պատճառով, շատ մայրեր անհանգստանում են իրենց կաթի բաղադրության համար, արդյոք ապահովում են երեխային անհրաճեշտ սնունդը:

            Իհարկե կերակրող կնոջն անհրաժեշտ են վիտամիններ:

Վիտամին C- այն անհրաժեշտ է շարակցական հյուսվածքի ձևավորման համար, ինչպես նաև բարձրացնում է օրգանիզմի  կարողությունը պայքարել բորբոքումների և ինֆեկցիաների դեմ:

Վիտամին B 2(ռիբոֆլավին) ապահովում է վահանձև գեղձի աշխատանքը, որը պատասխանատու է օրգանիզմի հորմոնալ հավասարակշռության համար:

Վիտամին B3 և PP-ն լավացնում են արյունատար անոթների աշխատանքը:

Վիտամին B9 (ֆոլաթթու)-  անհրաժեշտ է ներքին օրգանների ձևավորման համար:

Վիտամին  A, D –անհրաժեշտ են երեխայի ճիշտ աճի ևմոր առողջության համար: Վիտամին A անհրաշեշտ է տեսողությանը, D-ն օգնում է յուրացնել կալցիումը և ֆոսֆորը:

Մակրոէլեմենտներ: Երկաթը պատասխանատու է արյան կազմի համար: Երկաթի անբավարար քանակը կարող է բերել անեմիայի , որը կարող է ուշացնել երեխայի զարգացումը:

Յոդ- անհրաժեշտ է վահանաձև գեղձի գործունեության համար, ինչպես նաև նորածնի գլխուղեղի զարգացման համար:

Ցինկ- նվազեցնում է մաշկային ցանի հավանականությունը և ապահովում է երեխայի նորմալ քաշը:

Կալցիում- շատ կարևոր է մոր և երեխայի համար, անհրաժեշտ է ոտքերի և ատամների զարգացման համար: Եթե լինի այս միկրոէլեմենտի անբավարարություն, ապա կրծքով կերակրման դեպքում, այն կսկսի լվացվել մայրական օրգանիզմից և երիտասարդ մայրիկի մազերի, եղունգների ու ատամների վիճակը կվտանգվի:

Վիտամինների պակյասություն՝ հիպոգալակտիա:

Ցավոք այնպիսի գործոններն, ինչպիսիք են օգտակար նյութերի և վիտամինների անբավարարությունը կերակրող մայրիկի ռացիունում, ինչպես նաև հոգնախությունը, դեպրեսիան,նյարդային լարվածությունը, կարող են բերել հիպոգալակտիայի՝ կրծքի կաթի քանակության նվազման:

            Այս հիվանդության զարգացման հատուկ ռիսկի խմբում են այն կանայք, որոնք ծննդաբերում են կեսարյան հատման միջոցով: Վաղաժամ ծննդաբերությունն ու մի քանի այլ գործոններ նույնպես մեծացնում են հիպոգալակտիայի ռիսկը:

            Եթե ձերմոտ նվազել է կաթի քանակությունը կամայն ընդհանրապես չկա, պետք է դիմել մասնագետի, որը կդնի ախտորոշում և կնշանակի բուժում: Որպես ակնոն կաթնարտադրության անբավարարության դեքումկնոջը նշանակում են կոմպլեքս բուժում, որը կրծքով կերակրման հիմնական կանոնների պահպանությունն է և որևէ հատուկ պրեպարատի նշանակումը:

            Կաթնարտադրության խթանման համար ամենից հաճախ խորհուրդ տրվող պրեպարատներից է Ապիլակ Գրինդեքսը, մեղվամոր կաթիկի հումքից պատրաստված:

            Մեղվամոր կաթիկը հանդիսանում է լրացուցիչ աղբյուր մի շարք վիտամինների(A, B1, B2, B3, B5, B6, B8, B12, C, D, E, K), մակրո- և միկրոէլեմենտների Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi և այլն, ինչպես նաև կենսաբանական ակտիվ նյութերի  (այդ թվում երկարակեցության հորմոնի), որոնք անհրաժեշտ են կերակրող մայրիկի և երեխայի համար:

            Լիարժեք բնական կերակրումն անհրաժեշտ է երեխայի առողջ սնուցման և զարգացման համար: Սեփական ուժերի նկատմամբ վստահությունը, կերակրման հիմնական կանոնների պահպանումն ու հանգստությունը կօգնեն յուրաքանչյուր կերակրող մայրիկի կարգավորել կաթնարտադրությունը,  հարստացնել սեփական օրգանիզմը և կրծքի կաթը անհրաժեշտ նյութերով: 

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆԵՐԴԻՐ ԹԵՐԹԻԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԵՏ: