Armenia
<<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո <<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո

Ծննդաբերության նախապատրաստումը և ուրախ սպասումը

           Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

մանրամասն
Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը

Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը-դրանք բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կիննամբողջությամբ  <<բացահայտվումէ>> փորձարկելովայդպրոցեսներնիրվրա:
             Հաճախկրծքովկերակրումըբազմաթիվհարցերէառաջացնումերիտասարդմայրերիմոտ: Փորձենքպարզաբանելայդամենըմիասին:

մանրամասն
Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ

Երեխայի ճիշտ զարգացման և աճի համար շատ օգտակար է և անփոխարինելի է կրծքով կամ բնական կերակրելը: Լակտացիայի ամբողջ շրջանում կերակրող մայրը պետք է բոլոր օրենքներին հետևի:

մանրամասն

Կրծքով սնուցումն արդյունավետ միջոց է երեխայի իմունիտետի խթանման համար:

Մայրական կաթը կատարյալ սնունդ է ձեր երեխայի համար:
Երեխան մայրական կաթից ստանում է աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր նյութերն, ինչպես նաև իմունոգլոբուլինները, որոնք ձևավորում են իմունիտետը:
Կերակրող կինը միանշանակ պետք է ճիշտ սնվի, որպեսզի երեխային ապահովի լիարժեք, օգտակար նյութերով հարուստ մայրական կաթ:
Կրծքով սնուցումն արդյունավետ միջոց է երեխայի իմունիտետի խթանման համար:
Ինչպիսի՞ն է իդեալական կթծքի կաթը:
Յուրաքանչյուր կնոջ կրծքի կաթում պարունակվում են հատուկ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր եւ ֆերմենտներ, ինչպես նաեւ հորմոններ եւ աճի գործոններ:
Կովի կաթի ճարպերը, որոնցից պատրաստվում են մանկական կաթնախառնուրդների մեծամասնությունը, որակապես տարբերվում են կնոջ կաթի ճարպերից: Նրանցում դժվարահալ ճարպերն ու հագեցած ճարպաթթուները գերակշռում են դյուրամարս, չհագեցած թթուների նկատմամբ: Հագեցած ճարպաթթուները, որոնք կովի կաթում 1.5-3 անգամ ավելի շատ են, քան մայրական կաթում, հանդիսանում են ստամոքս-աղիքային համակարգի գրգռիչներ, (հատկապես վաղ մանկական հասակում) և կարող են առաջացնել ֆունկցիոնալ խանգարումներ: Թե՛ որակական և թե՛  քանակական կովի կաթի ճարպաթթուները՝ պոլի և չհագեցած զիջում են մայրական կաթին (օրինակ լինոլեաթթուն նրանում 5անգամ ավելի քիչ է):
Սպիտակուցները (կովի կաթում 2.5 - 3 անգամ ավելի են, քան մայրականում) հիմնականում կազեինի տեսքով են, և դրանց հարաբերությնը  շիճուկային սպիտակուցներին 80:20 է, մինչդեռ մայրական կաթում դրանց օպտիմալ հարաբերակցությունը 40:60 է: Կովի կաթի կազեինները (ալֆա - Կազեիններ) երեխայի ստամոքսում կաթնաշոռանում են ձևավորելով ավելի  կոշտ ու  ուռչած խտանյութ և ավելի դանդաղ են մարսվում, քան կրծքի կաթի կազեինները (բետա - կազեին):
Մայրական կաթի ածխաջրերը(Բետտա լակտոզա) խթանում են երեխայի մարսողությանն անհրաժեշտ և օգտակար բիֆիդոբակտերիաների զարգացումը: Այն դեպքում, երբ կովի կաթի ածխաջրերը(ալֆա լակտոզա) քայքայվում են դեռ բարակ աղիքի վերին հատվածներում և գործնականորեն չեն հասնում մինչև հաստ աղիք, ինչն էլ նշանակում է, որ չեն կարող հանդիսանալ սննդային միջավայր բիֆիդոբակտերիաների համար:
Մայրական կաթից երեխայի օրգանիզմ անցնող ֆերմենտներն օգնում են երեխայի մարսողական համակարգում ճարպերի մարսմանը: Մարսողության պրոցեսում առաջացած ազատ ճարպաթթուները երեխայի համար ունեն ուժեղագույն հակավիրուսային ազդեցություն: Գիտնականներն ապացուցել են, որ մայրական կաթը հանդիսանում է փոքրիկ մարդու ներդաշնակ աճի և զարգացման համար անհրաժեշտ եզակի նյութերի և միկրոէլեմենտների անփոխարինելի աղբյուր:







Ի՞նչ է իմունիտետը։

Իմունիտետն օրգանիզմի կարողությունն է դիմակայել հիվանդություններին: Նորածնի օրգանիզմը բացարձակ անպաշտպան է շրջապատող միջավայրի արտաքին ազդեցություններից(վիրուսներից, բակտերիաներից):
Երեխայի իմունային համակարգն ունի մի շարք առանձնահատկություններ: Քանի որ պտուղը մայրական արգանդում չի հանդիպել օտարածին միկրոօրգանիզմների հետ, նրա սեփական պայքարի միջոցներն ինֆեկցիաների դեմ  քնած վիճակում են: Սակայն անմիջապես լույս աշխարհ գալուց հետո երեխան ենթարկվում է հիվանդածին վիրուսների և ինֆեկցիաների ազդեցությանը:
Կյանքի առաջին ամիսներին հիվանդությունների հարուցիչների դեմ պայքարում երեխային օգնում են մայրական իմունոգլոբուլինները(բնականաբար կրծքով կերակրման պայմաններում), քանզի նրա սեփական իմունային համակարգն անկատար է և ձևավորվում է մինչև 7 տարեկան, սովորելով ճանաչել և վտանգազերծել առողջության թշնամիներին:
Բարեբախտաբար բնությունն ամեն ինչի մասին հոգացել է: Մայրակն կաթն օգնում է աղիքային միկրոֆլորայի աճին, ինչը նպաստում է ստամոքս-աղիքային համակարգից ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը, ինչն էլ իր հերթին արագացնում է իմունիտետի ձևավորումը:
Կրծքի կաթով մայրը երեխային փոխանցում է սննդարար նյութերի և հակամարմինների կոմպլեքս, որը դառնում է պատնեշ հիվանդությունների ճանապարհին և ձևավորում է երեխայի մոտ լիարժեք իմունիտետ:  Ճիշտ ձևավորված իմունիտետով երեխաները շատ ավելի հազվադեպ են հիվանդանում այնպիսի տարածված և դժվար բուժելի հիվանդություններով, ինչպիսիք են ատոպիկ դերմատիտը(ալերգիա) և բրոնխիալ ասթման:
Ցավոք, ներկայումս շատ կերակրող կանայք սննդի հետ չեն ստանում օգտակար նյութերի ճիշտ ծավալը, որոնք անհրաժեշտ են լիարժեք կրծքի կաթի առաջացման համար:
Ինչպե՞ս ճիշտ սնվի կերակրող կինը:
Կրծքով կերակրելը պատասխանատու գործընթաց է: Համոզված լինելու համար սեփական կրծքի կաթի որակի և օգտակարության մեջ, յուրաքանչյուր կերակրող մայր պետք է պահպանի մի քանի պարզ կանոններ, որոնք արագ կդառնան սովորություն:
Տրամադրության բարձրացման և օրգանիզմի պահպանման համար շատ կարևոր է ժամանակ անցկացնել մաքուր օդին:
Յուրաքանչյուր կերակրող կին պետք է վերանայի և բալանսավորի իր ռացիոնը:
Ամենից առաջ պետք է բացառել այն սնունդը, որը բացասաբար է անդրադառնում կաթնարտադրության վրա՝ պահածոները, ծխեցրած ու թթվեցրած սնունդը, ինչպես նաև սուր համ և հոտ ունեցող համեմունքները:
Կաթնարտադրությունը խթանում են այնպիսի մթերքներն, ինչպիսին են քիմիոնը, առատ տաք ըմպելիքները(դասական ձևով՝կերակրելուց կես ժամ առաջ տաք թեյ կաթով ), վիտամիններով հարուստ չրի կոմպոտներ:  Գերադասելի են առանց ճարպի մսի արգանակներ և ապուրներ, ինչպես նաև կաթնաթթվային սնունդ: Օգտակար է մի քանի ընկույզ օրական ուտելը, քանի որ դրանք լակտոգեն են:
Կերակրող մայրիկի համար ցանկալի է խմորային սնունդը փոխարինել օգտակար նյութերով հարուստ թարմ մրգերով ու բանջարեղենով:
Բացի ճիշտ սնվելուց յուրաքանչյուր կերակրող մայրիկի համար օգտակար է <<Ապիլակ Գրինդեքս>> պրեպարատը: Այն մեղվամոր կաթիկն է, հնագույն ժամանակներից հայտնի իր բուժական հատկություններով: Բացի դրանից պրեպարատը հեշտ է օգտագործման մեջ՝1 դեղահատից օրական 3 անգամ 10-15օր տևողությամբ:
Մեղվամոր կաթիկի <<Թագավորական>> գաղտնիքը նրա վիտամինների և միներալների բացառիկ բաղադրությունն է:
А, В1, В2, В3, В5, В6, В8, В12, С, D, E, K վիտամինները, K, Na, Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi մակրո և միկրոէլեմենտները, ինչպես նաև մի շարք այլ օգտակար նյութեր, որոնք շատ դժվար է ստանալ սովորական սննդի միջոցով, մտնում են մեղվամոր կաթիկի բաղադրության մեջ:
Ինքը մայր բնությունն է առաջարկում կերակրող մայրերին հարստացնել իրենց ռացիոնն այսպիսի բնական և օգտակար միջոցով:
Մեղվամոր կաթիկն ընդունակ է կերակրող մայրիկին հանել դեպրեսիայից և ազատել հոգնածությունից, ինչպես նաև էֆեկտիվորեն խթանել կաթնարտադրությունն ու հարստացնել մայրական կաթի բաղադրությունը:
Օգտագործել <<Ապիլակը>> շատ հեշտ է՝ ընդամենը 1  դեղահատից օրական 3   անգամ ենթալեզվային 2  շաբաթվա ընթացքում:
    Մայրությունը մեծ երջանկություն է: Բնական կերակրումը լուրջ վերաբերմունք պահանջող գործընթաց է: Ճիշտ սնվելն ու բնության օգտակար արտազատուկները յուրաքանչյուր կերակրող մայրիկի հաջողուջթյան գրավականն են իր երջանիկ գործում:
ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆԵՐԴԻՐ ԹԵՐԹԻԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԵՏ: