Armenia
<<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո <<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո

Ծննդաբերության նախապատրաստումը և ուրախ սպասումը

           Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

մանրամասն
Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը

Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը-դրանք բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կիննամբողջությամբ  <<բացահայտվումէ>> փորձարկելովայդպրոցեսներնիրվրա:
             Հաճախկրծքովկերակրումըբազմաթիվհարցերէառաջացնումերիտասարդմայրերիմոտ: Փորձենքպարզաբանելայդամենըմիասին:

մանրամասն
Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ

Երեխայի ճիշտ զարգացման և աճի համար շատ օգտակար է և անփոխարինելի է կրծքով կամ բնական կերակրելը: Լակտացիայի ամբողջ շրջանում կերակրող մայրը պետք է բոլոր օրենքներին հետևի:

մանրամասն

Հիպոգալակտիա (թերկաթնատվություն), կամ կաթի անբավարարություն, կա՞ արդյոք ելք:

Դուք այդքան երկար եք սպասել նորածնի լույս աշխարհ գալուն, բայց ուրախությունն առաջին իսկ օրերից պատել է մի խնդրով՝ մայրական կաթի անբավարարությամբ, կամ նրա բացակայությամբ: Ի՞նչ անել։

Առողջապահության  Համաշխարհային Կազմակերպության տվյալներով հիպոգալակտիան (Hypo-թեր, քիչ Laktos-կաթ) երկրագնդի մայրերի համարյա 1/3-ի մոտ հանդիպում է՝ այս կամ այն աստիճանի: Այդուհանդերձ, ելնելով բժշկական ցուցումներից, կերակրել չի կարողանում ընդհամենը կանանց 1%-ը: Մնացած դեպքերում այդ խնդիրն ամբողջությամբ լուծելի է: 

Ենթադրել հիպոգալակտիա կարելի է, եթե երեխան հաճախ՝ հատկապես կերակրելուց հետո, բարձր և անհանգիստ լացում է, կարմրում և քաշքշում ձեռքերը: Թերկերակրման ազդանշաններ են կղանքի ուշացումը և <<չոր տակդիր>> համախտանիշը՝ այսինքն ոչ հաճախ միզարձակությունը (մինչև 6 ամսեկան երեխաների մոտ 12 անգամից քիչ): Բացի դրանից, նորածինը դանդաղ է ավելացնում քաշը: Այսպիսով՝ մինչև 6 ամսեկան երեխաների համար ամենամսյա նորմա համարվում է 500-700 գրամ քաշի ավելացում, 6 ամսեկանից բարցր երեխաների համար՝ 400 գրամ: Իսկ կերակրող մայրերի մոտ հիպոգալակտիայի ժամանակ կաթնագեղձերը չեն կոշտանում, սեղմելուց կաթն արտազատվում է թույլ և կերակրելուց հետո բացակայում է պոմպայնացումը:

Այդպիսի խանգարման 2 տեսակ է ընդունված տարբերակել: Առաջնային հիպոգալակտիան կերակրող կնոջ մոտ ի հայտ է գալիս հորմոնալ խանգարումների հետևանքով՝ էնդոկրին համակարգի հիվանդությունների և ծննդաբերման բարդությունների ֆոնի վրա (վաղաժամ ծննդաբերություն, կեսարյան հատում, մեծ արյան կորուստ): Երկրորդային հիպոգալակտիան կարող է զարգանալ օրվա ոչ ճիշտ ռեժիմի՝ գերհոգնածության, սթրեսի, անկանոն սնվելու, ինչպես նաև կերակրման տեխնիկայի բացակայության պատճառներով: Համապատասխանաբար, որպեսզի հարթել կամ վերականգնել ամբողջական լակտացիան, պետք է տարբերակել և վերացնել պատճառը, որն առաջ է բերել հիպոգալակտիա:

Ինչ անել:

Օրվա հավասարակշռված կանոնակարգ: Որպես կանոն՝ երիտասարդ մայրիկին գիշերը  քնից հագենալ  ոչ միշտ է հաջողվում: Նման դեպքերում, քանի դեռ փոքրիկը քնած է, հարկավոր է օրվա ընթացքում հանգստի ժամանակ կորզել:

Ճիշտ սննդակարգ: Երիտասարդ մայրիկին միջին հաշվարկով հարկավոր է ծախսել 3500 կկալ և 1.5-2 լիտր ջուր: Զուգահեռ պետք է հիշել, որ որոշ մթերքներ, օրինակ կաղամբը, սոխը, սխտորը, լավագույն կերպով չեն ազդում կաթի համի վրա, որի պատճառով էլ նորածինը հրաժարվում է կրծքից:

Կերակրման ճիշտ տեխնիկա: Լակտացիայի ժամանակ պետք է համոզվել, որ երեխան ճիշտ է բռնել ոչ միայն պտուկը, այլ նաև նրա հարակից շրջանը (արեոլա): Նորածնի բերանը պետք էլինի լայն բացված, իսկ ստորին շուրթը դեպի դուրս շրջված: Հաճախակի կրծքին մոտեցնելը հիանալի խթանում է լակտացիան: Ցերեկվա ընթացքում կրծքով կերակրել անրաժեշտ է ամեն 1,5-2 ժամը մեկ, գիշերը՝ ոչ պակաս, քան 3-4 անգամ, որոնցից 2 անգամը ժամը 3-ից առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Կերակրելն ըստ պահանջի: Որոշ մարդիկ կարծում են, որ լակտացիան պետք է լինի հստակ ժամերի: Սակայն, եթե երեխան ցանկանում է ավելի վաղ ուտել, ուրեմն իրեն այդպես է անհրաժեշտ:

Տաքև սառը (կոնտրաստ) ցնցուղը հանդիսանում է լավ, ընդհանուր ամրապնդող միջոց: Այն օգտակար է ընդունել օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Ցնցուղի ժամանակ կարելի ջրի շիթերհ ուղորդել դեպի կուրծք և մերսել այն ժամացույցի սլաքի ուղղությամբ: Այնուհետև շրջվել և ջրի տակ պահել մեջքը՝ թիակների շրջանում:

Հոգեբանական տրամադրվածություն: Լակտացիան կարևոր դեր է խաղում մոր և երեխայի պսիխոէմոցիոնալ շփման հաստատման մեջ, ինչը կարող է ընդհատվել, եթե ինչ-որ պատճառներով այդ շփումը բացակայի: Կերակրելուց առաջ անհրաժեշտ է կենտրոնանալ այդ գործնթացին, գիտակցել քո դերն ու երջանկությունը, որը նա պարգևում է:

Լակտացիան խթանող բնական միջոցների ընդունումը, որոնցից մեկն էլ հանդիսանում է մեղվակաթը և նրա հիմքով դեղաձևը՝ <<Ապիլակ Գրինդեքս>>-ը: Այդ դեղաձևը օգտակար նյութերի իսկական աղբյուր է, քանի որ այն պարունակում է ամինաթթուներ, վիտամիններ (А, В1, В2, В3, В5, В6, В8, В12, С, D, E, K, ֆոլաթթու) մակրո- և միկրոէլեմենտներ (K, Na, Ca, Mg, Fe, P, Zn, Mn, Cu, Co, S, Si, Ni, Cr, As, Bi), ֆերմենտներ և այլ կենսաբանական ակտիվ նյութեր:

 

 

<<Ապիլակ Գրինդեքս>>

. լրացնում է մայրական կաթի պակասը, լավացնում է կրծքագեղձի արյան մատակարարումը և կրծքից կաթի արտահոսքը

. լավացնում է արյան շրջանառությունը և կարգավորում ճնշումը

. բարելավում է իմուն համակարգը, նպաստում է, մոր և մանկան օրգանիզմների, վիրուսներից և համաճարակներից պաշտպանվելուն

. տոնուսավորում է, վերականգնում է ուժերը և վերադարձնում ոգու թարմությունը

. օգնում է ազատվել հետծննդաբերման դեպրեսիայից և բարցրացնում է տրամադրությունը

<<Ապիլակ Գրինդեքս>>-ի միակ հակացուցումը հանդիսանում է մեղվաբուծության արտադրանքի նկատմամբ ալերգիան:

Կերակրել, թե՞ չկերակրել?

Թվում է, թե ժամանակակից գիտության զարգացման մակարդակում, հիպոգալակտիան դա խնդիր չէ, քանի որ գոյություն ունեն կաթնային խառնուրդներ: Սակայն մայրական կաթը եզակի է իր բաղադրությամբ և միայն նա է նպաստում տեսողական օրգանների լիարժեք զարգացմանը, գլխուղեղի զարգացմանը, նաև պաշտպանում է չամրապնդված օրգանիզմին վարակներից: Հետազոտություններն ապացուցում են, որ կրծքով կերակրվող նորածինները հիվանդանում են շատ ավելի քիչ, քան արհեստական կաթնային խառնուրդներով սնվող երեխաները: Բացի դրանից, հետագայում այդպիսի երեխաներն օժտված են ավելի զարգացած ինտելեկտով, արագ խոսել են սովորում, հեշտ են ադապտացվում սոցիալական կյանքում: Այնպես որ, եթե Դուք առնչվել եք հիպոգալակտիայի հետ, մի շտապեք հանձնվել, չէ որ Ձեր մանուկն ամենից շատ աշխարհում հատկապես Ձեր կաթի կարիքն ունի:

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆԵՐԴԻՐ ԹԵՐԹԻԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԵՏ: