Armenia
<<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո <<Հետծննդյան սինդրոմ>>, ինչպես արագ <<վերադառնալ կյանքին>> ծննդաբերությունից հետո

Ծննդաբերության նախապատրաստումը և ուրախ սպասումը

           Հղիության ինն ամիսների ընթացքում մենք անհամբերությամբ սպասում ենք փոքրիկի ծնվելուն: Պատկերացնում ենք, թե ինչպիսին է նա լինելու, ուրախանում ենք տեսնելով փոքրիկի առաջին ուլտրաձայնային <<լուսանկարը>>, խնամքով կատարում ենք բժիշկների ցուցումները, աշխատում ենք չհուզվել, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում:

մանրամասն
Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը Կրծքով կերակրման դրական և բացասական կողմերը

Բեղմնավորումը, հղիությունը, ծննդաբերությունը,կրծքով կերակրումը-դրանք բնության կատարյալ և անկրկնելի հրաշքներն են: Կիննամբողջությամբ  <<բացահայտվումէ>> փորձարկելովայդպրոցեսներնիրվրա:
             Հաճախկրծքովկերակրումըբազմաթիվհարցերէառաջացնումերիտասարդմայրերիմոտ: Փորձենքպարզաբանելայդամենըմիասին:

մանրամասն
Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ Կերակրող մայրերի դիետա Ինչ կարելի է, և ինչ – ոչ

Երեխայի ճիշտ զարգացման և աճի համար շատ օգտակար է և անփոխարինելի է կրծքով կամ բնական կերակրելը: Լակտացիայի ամբողջ շրջանում կերակրող մայրը պետք է բոլոր օրենքներին հետևի:

մանրամասն

Մայրական կաթն առաջին իսկ օրից

Ձեր տանը հայտնվել է նորածին՝ դա հիանալի իրադառձություն է: Դուք պատրաստ եք այն բանին, որ նրան ուղղված ջանքերը հիմա կխլեն օրվա ժամանակի մեծ մասը: Թվում է թե մեկ հոգսով պետք է քիչ լինի, բնությունն ինքնին հոգացել է այն մասին, որ նորածինը մինչև իր կյանքի մեկ տարին ապահովված է սննդով: Կերակրման այդ սկզբնաղբյուրը մայրն է՝ ամենահառազատ մառդը նորածնի համար: Ցավոք, հատկապես կրծքով կերակրման ընթացքում, հաճախ լինում են խնդիրներ: Դա բնավ զարմանալի չէ: Մեծ քաղաքների ռիթմով կյանքը, վատ էկոլոգիան և սթրեսը՝ մայրիկի <<կաթի գործարան>>-ի խաթարման պատճառ են: Ինչպես կարգավորել կրծքով կերակրելը, եթե առաջացել են խնդիրներ? և ընդհանրապես՝ ինչու է անհրաժեշտ երեխային կերակրել սեփական կաթով?

Կերակրել սեփական կաթով՝ կարևոր է

Մասնագետները վաղուց պնդում են, որ մայրական կաթն՝ ամենից հագեցածն է, համեղն ու օգտակարը երեխայի համար: Մայրական կաթը՝ դա ուղղակի օգտակար սննդանյութերի հաոաքածու չէ: Այն <<կառուցում>> է երեխայի իմուն համակարգը, նրա ծննդյան առաջին իսկ օրվանից:

Մայրական կաթի առավելության հակիրճ ցանկ

Լավագույն սպիտակուցային բալանս.

Պարունակում է իմունոգլոբուլիններ՝ երեխայի իմուն համակարգի զարգացման համար.

Այն հագեցած է բազմաչհագեցած ճարպաթթուներով, լակտոզայով և ֆերմենտներով.

Պարունակում է միկրոսննդանյութերի և ակտիվ վիտամինների օպտիմալ քանակություն

Կաթի ջերմաստիճանն իդեալական է երեխայի համար.

Խթանում է երեխայի կերակրափողի և աղիքների զարգացմանը.

Ալերգիկ ռեակցիաների մինիմալ հավանականություն:

Լակտացիան օգտակար է նաև մայրիկին: Կրծքագեղձերի աշխատանքը՝ ցիկլի բնական շարունակությունն է, որում կնոջ օրգանիզմը գտնվում է հղիության առաջին պահից: Կրծքով կերակրելը խթանում է նյութափոխանակությունը՝ մայրիկն արագ վերականգնում է կազմվածքը: Նաև արտազատվում են կարևոր հորմոններ, որոնցից մեկը՝ օկսիտոցինը, ոչ միայն կարգավորում է կաթի արտազատումը, այլ նաև օգնում է արգանդին վերականգնել նախածննդաբերման վիճակը: Հետագայում, կերակրող մայրերի մոտ, իջնում է վերարտադրողական համակարգի չարորակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:

Կարևոր է նաև հոգեբանական պահը՝ կերակրումը հաստատում է յուրահատուկ էմոցիոնալ շփման մակրդակ մոր և երեխայի միջև:

Այսպիսով՝ մայրական կաթը,  առողջության և երեխայի ճիշտ զարգացման գրավականն է:

Կաթը քիչ է

Բազմաթիվ մայրեր պատրաստ են և ցանկանում են կերակրել իրենց երեխաներին կրծքով, սակայն բախվում են խնդիրների: Ավելի հաճախ կաթի անբավարարությանը: Ամենատարածված պատճառներից մեկը դա՝ հոգեբանական <<դեֆիցիտն>> է: Անտեղի չէ այն ասացվածքը, որ մայրիկի կաթը գալիս է գլխից: Պատճառներից մեկն ել ծննդատանը մոր կրծքին ուշ մոտեցնելն է: Չէ որ հենց փոքրիկի շփումն է կրծքի հետ  <<թողարկում>> մոր օրգանիզմում լակտացիայի պրոցեսը:

Ինչ անել, եթե Դուք զգում եք, որ կաթը չի հերիքում, կամ աստիճանաբար քչանում է? Հատկապես երիտասարդ մայրերի մոտ այդ իրավիճակը խուճապի պատճառ է հանդիսանում: ԵՎ իզուր, կան մեթոդներ, որոնք բնական ճանապարհով վերականգնում են լակտացիան: Մեր տատերը խորհուրդ են տվել, լակտացիան լավացնելու համար, խմել քաղցր թեյ՝ կաթով: Զարմանալի է, բայց լակտացիան վերականգնելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը իսկապես կաթն է, միայն թե ոչ կովինը, այլ մեղվինը:

Մեղվակաթն ունի թագվորական բաղադրություն: Նրանում պարունակում են նույն արժեքավոր նյութերը, որանք կան մայրական կաթում. սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամինների խումբ (А, С, В1, B2 В3, B5 В6, В12, Е, K, ֆոլաթթու), մակրո- և միկրոէլեմենտներ (կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ցինկ, մագնեզիում, նատրիում, կալիում): Պարունակում է նաև ֆերմենտներ՝ մարսողությանը նպաստող, հորմոններ՝ պատասխանատու բջիջների վերականգնմանը և անփոխարինելի ամինաթթուներ:

Ինչպես հասցնել մայրիկի օրգանիզմին այդ գանձերը?  բնական դեղաձև Ապիլակ Գրինդեքս: Ապիլակ Գրինդեքսի մեկ դեղահաբը պարունակում է 10մգ մաքուր մեղվակաթ: Ընդունման ձևը՝ 1 դեղահաբից օրը 3 անգամ, լեզվի տակ մինչև ամբողջական ներծծում: Խորհուրդ է տրվում ընդունել 10-14 օր: Պրեպարատի արդյունավետությունն ապացուցված է կլինիկական հետազոտություններով:

Մեղվակաթն իր վրա է վերցնում լակտացիայի ամբողջական և ճիշտ վերականգնումը, սակայն չմոռանաք հավելյալ միջամտությունների մասին:

Ամենահաճախակի միջամտություններն են.

. Խթանում՝ հաճախակի կրծքին մոտեցնելը

. Տաք ցնցուղ և կաթնագեղձերի մերսում

. Սնվելու և օրվա ռեժիմի կանոնակարգում

. Խմելու ռեժիմի պահպանում՝ 1,5-2 լիտր ջուր օրական

Լակտացիայի բարեկարգմանը նպաստում է նաև ընտանիքի հանգիստ իրավիճակը: Ապիլակ Գրինդեքսը ոչ միայն շատացնում է մայրական կաթի քանակությունը, այլ նաև օգնում է հաղթահարել հետծննդաբերման դեպրեսիան՝ որն ել հաճախ <<փչացնում>> է տան անդորրը երեխայի ծնվելուց հետո:

Հիշեք, որ կրծքով կերակրելը դա ծանր պարտականություն չէ, ոչ ել աշխատանք: Կերակրելը դա՝ ձեր երեխայի հետ մերձեցման հիանալի պահ է:         

ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԾԱՆՈԹԱՑԵՔ ՆԵՐԴԻՐ ԹԵՐԹԻԿԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ:
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԵՏ: